court_2811141in.am-ը գրում է․

Ֆրանսիայի դատարանն ուրբաթ օրը Հինգերորդ հանրապետության 3 քաղաքացիների դատապարտել է 4-10 տարվա ազատազրկման, քանի որ նրանք պատրաստվում էին կռվել գրոհայինների կողմից: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:

Դատախազ Նիկոլա Լե Բրիսի խոսքերով՝ Աբդուլա և Սիլեյմանի Մբոջի եղբայրները և ևս մեկ երիտասարդ տղամարդ, ում անունը չի բարձրաձայնվում, մեկնել են Ջիբութի, որպեսզի ավելի ուշ տեղափոխվեն Եմեն կամ Սոմալի և կռվեն Արաբական թերակղզում «Ալ-Քաիդա» կամ «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումների ջիհադիստների կողմից:

Ջիբութիից նրանք արտաքսվել են Ֆրանսիա, սակայն Կահիրե տեղափոխվելիս փախել են Սենեգալ: Երկու տղամարդիկ ձերբակալվել են, իսկ երրորդը՝ Աբդուլան, հետախուզման մեջ է և ներկա չի եղել դատավճռին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել