1in.am-ը գրում է.

Samsung ընկերությունը նոր գլխավոր դիզայներ է վարձել: Լի Դոն Տեն այդ պաշտոնում կփոխարինի Լի Մին Հուքին: Այս մասին է հաղորդում կորեական The Korea Herald թերթը:
Պաշտոնապես Լի Դոն Տեն ստանձնել է ընկերության փոխնախագահի և Design Management Center ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: Նա պատասխանատու կլինի սարքավորումների ընդհանուր արտաքին տեսքի համար, սակայն չի կենտրոնանա առանձին արտադրանքների վրա, նշում են ընկերությունում:
Իր նշանակումից առաջ Լի Դոն Տեն ղեկավարել է բրիտանական Tangerine դիզայներական բյուրոն, որը հիմնել է Apple-ի ներկայիս գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվը: Մինչև իր նշանակումը նա որպես խորհրդատու համագործակցել է ընկերության հետ: Նրա այլ հաճախորդներից են եղել LG, Toyota և British Airways ընկերությունները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1526099.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



