1in.am–ը գրում է.

7917939

Համացանցի օգտատերերը և որոշ ԶԼՄ-ներ քննարկում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի դիվանագիտական գրկախառնությունը:

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը հաղորդում է, որ Ջոն Քերին, ամենայն հավանականությամբ, ծանոթ չի եղել տեղի սովորույթներին. «Երբ բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը գրկաբաց մոտեցել է Ֆրանսիայի նախագահին, որպեսզի գրկի նրան, երկու մշակույթների անհարմար բախում է տեղի ունեցել»:

France 24-ը նշում է, որ Ֆրանսիայում ընդունված չէ ողջունելու ժամանակ գրկախառնվել, սակայն ֆրանսիացի քաղաքական գործիչները սովորություն ունեն ողջույնի ժամանակ համբուրել այտը: Քերիի համար այդ ժեստը նույնքան անսպասելի էր, որքան Օլանդի համար նրա գրկախառնությունը:

Որոշ օգտատերեր նույնիսկ կատակում են, որ քաղաքական գործիչները հանդիպումը ռոմանտիկ է ստացվել:

Посмотреть изображение в Твиттере

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել