Iravunk.am–ը գրում է.

Գյումրիում բնակվող Ավետիսյանների ողջ ընտանիքի (բացառությամբ փրկված 6 ամսական փոքրիկի) սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կատարած քայլերում մի շարք հարցականներ կան, ինչը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ հանրության ակտիվ շրջանակներում: Եվ, իհարկե, մարդկանց հատկապես սարսափեցնում է այն, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Այս եւ մի քանի այլ հարցերի վերաբերյալ էլ «Իրավունքը» զրուցեց ազատամարտիկ, լեգենդար հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ հետ:

-Պարոն Վարդանով, որպես հետախույզ, ըստ Ձեզ, ինչպե՞ս կարող էր ընդամենը մեկ ամիս Գյումրիում գտնվող ռուս ժամկետային զինծառայողը նախ փախչել ռազմաբազայից, ապա 6 հոգու սպանություն իրականացնելով` հասնել մինչեւ հայ-թուրքական սահման:

- Դա բացարձակ դժվար բան չէր: Ընդհանրապես, Հայաստանում ընդունված չէ անգամ փաստաթղթերով շրջելը, այնպես որ, այդտեղ ոչ մի դժվարություն չեմ տեսնում: Իհարկե, ինչ-որ առումով բախտի հարց էլ կա, որ նա կարողացել է խուսափել եւ անցնել դիրքերում ծառայություն իրականացնողների կողքով: Բացի դա, մարդը, երբ կենդանու վիճակում է հայտնվում, որին շրջապատել են որսորդները, կարող է այնպիսի անցքեր ճարել, որ երբեք որեւէ մեկի մտքով չի անցնի, թե այդ տեղով այդ չափի անասուն կարող է անցնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել