Հայկական եթերը կարիք ունի խմբագրի: Սա է փաստում «Դժվար ապրուստ» գուցե անավարտ հեռուստասերիալը:Ինձ թվում է,թէ սցենարիստը շարունակ մտածում է՝ինչ անել,որպեսզի բոլոր հայտնի արտասահմանյան սերիալները միավորել մեկ հայկականում:Սիրելի, Դիանա դուք դա արել եք,համարեք ձեր առաքելությունն ավարտված և վերջակետ դրեք հայկական ուղեղաբռնաբարիչ սերիալներից մեկին:Ես հիշում եմ նախորդ տարի այս ժամանակներում պայքար էի մղում «Աննա» հեռուստասերիալի դեմ՝պնդելով, որ այն կորցրել է իմաստը:Արդեն իմունիտետ ձեռք բերած՝ասում եմ, որ «Դժվար ապրուստը» ևս իմաստազուրկ է:Փորձեք ավարտել այս սերիալը և եթե դուք ձեզ համարում եք ոլորտի պրոֆֆեսիոնալ, ձեռնամուխ եղեք մի սերիալի, որը կկրի պատմական բնույթ.ասենք օրինակ «Տիգրան Մեծի» մասին. վստահ եղեք ՝այն կունենա մեծ դիտողականություն:Վերջում պարզապես ցանկանում եմ հավելել,որ մեր սերունդը կգնա կործանման,եթե եթերը չուղղվի իր այսպես կոչված արդեն այսպիսի բնականոն վիճակից:Մի վնասեք մեր ազգին,չէ որ մենք շատ ենք տառապել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել