Replik.am-ը գրում է․
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Օբնինսկում սիբիրյան ցեղատեսակի Մաշկա կատուն փրկել է նորածնին, ում սառնամանիքին թողել էին փողոցում՝ տուփի մեջ:
Նշվում է, որ կատուն մի քանի ժամ տաքացրել է 2-3 ամսական տղային: Տեղի բնակիչները պատմում են, որ Մաշկան նաև մլավել է՝ փորձելով բնակիչների ուշադրությունը գրավել:
Հաղորդվում է, որ երեխային գտել և հիվանդանոց են հասցրել, որտեղ պարզվել է, որ նրա մոտ բացակայում են ցրտահարման նշանները:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=52394
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



