Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ երեկվա դեպքերի հետ կապված ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ:
Այս մասին նշել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն) եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը):
Այս պահին քրեական գործով անցնող կասկածյալներ չկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել