Բոլորս նրանց, որոնք ահաբեկված են ՀՀ նախագահի՝ Թուրքիայի նախագահին ուղղված պատասխան նամակում տեղ գտած ձևակերպումներից, հանգստացնեմ՝ պաշտոնական, պրոտոկոլային գրագրություններում ընդունված ձև է (մանավանդ երբ նախագահներն են իրար նամակ գրում) միմյանց դիմել «Ձերդ գերազանցություն»-ով: Այստեղ ստրկամտության կամ վախի որևէ բան չկա, ըդհակառակը, շատ տեղին շեշտադրումներով պատասխան էր, որին թուրքական կողմը լռությամբ կպատասխանի:

P.S. Տողերը չընկալել որպես ՀՀ նախագահի քարոզչություն, ես երբեք ՀՀԿ-ի կողմնակից չեմ եղել, պարզապես պետք է իրերն անվանել իրենց անուններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել