Ով չի սիրում սառը գարեջուր խորովածից առաջ` ամռան տապին: Այժմ կարելի է վայելել խորովածը նույնիսկ ավելի շատ, քանի որ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նախքան տապակելը մարինացված միսն իջեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ երբեմն գրիլի միսը պատրաստելուց հետո կարող է պարունակել քաղցկեղածին նյութեր: Ոմանք կարող են հակաճառել, որ գրիլի միսը հիանալի բույր ունի: Սակայն այդ բույրն առաջանում է մոլեկուլների ձևափոխման հաշվին՝ այսպես կոչված պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների (ՊԱԱ), որոնք վնասում են ԴՆԹ-ն՝ այդպիսով բարձրացնելով հաստ աղու քաղցկեղով հիվանդանալու շանսերը պարզվում է, որ տապակելուց առաջ պետք է մսին գարեջուր ավելացնել:

Հետազոտողները համարում են, որ տապակելուց առաջ մսին հակաօքսիդանտներ ավելացնելով կարելի է արգելակել ՊԱԱ-ի և ազատ ռադիկալների առաջացումը բարձր ջերմաստիճանի պայմաններում: Գարեջուրը հարուստ է հակաօքսիդանտներով՝ մելանոիդինների տեսքով, որոնք առաջանում են գարու տաքացումից:

Այլ հետազոտություններն առաջարկում են ավելացնել բանջարեղեն և կանաչի, քաղցկեղածին նյութերի ձևավորումը քչացնելու համար: Գիտնականները հայտնաբերել են, որ միսը գարեջրի, գինու և թեյի մեջ մարինացնելով կարելի է տապակման ժամանակ կրճատել պոտենցիալ քաղցկեղածին նյութերի մակարդակը: Եվ ինչքան ավելի մուգ է գարեջուրը, այնքան ավելի լավ է մարինացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել