Սուրբ Ծննդյան տոներին Հայաստանում ընդունված է չրերով բրինձ և խաշած ձուկ ուտել: Պարզվում է՝ ձուկը ոչ միայն համեղ, այլև շատ օգտակար մթերք է:

1. Իր մեջ պարունակվող գերհագեցած ճարպաթթուների շնորհիվ խաշած ձուկը մոտավորապես 30%-ով նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այն նաև նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, որը նույնպես շատ օգտակար է սրտի և զարկերակների առողջության համար:

2. Ձուկը պարունակում է A, Д, E վիտամիններ, կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, սելեն, ցինկ, ինչպես նաև յոդ, եթե ձուկը ծովային է: Այս բոլոր նյութերը շատ կարևոր են առողջության պահպանման համար:

3. Ձուկն օրգանիզմը հագեցնում է բարձրորակ սպիտակուցներով: Ձկան մեջ պարունակվող սպիտակուցները համարյա այնպիսին են, ինչպիսին հավի մսի մեջ պարունակվողները. դրանք հեշտությամբ են յուրացվում մարդկային օրգանիզմի կողմից և պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր անփոխարինելի ամինաթթուները:

4. Ձուկը նաև օգտակար է արյան համար. այն կարգավորում է արյան մակարդման գործոնները:

5. Ձուկն օգտակար է նաև հորմոնալ համակարգի համար. մասնավորապես, այն կարգավորում է վահանաձև գեղձի ֆունկցիան և կանխում դրա հիվանդությունները: Կարգավորում է նաև նյութափոխանակությունը, որը պակաս կարևոր չէ:

6. Ձկան մեջ պարունակվող նյութերը նաև օգտակար են տեսողության և նյարդային համակարգի համար: Դրանք բարելավում են հիշողությունը, նպաստում են քնի կարգավորմանը և մարդուն պակաս դյուրագրգիռ են դարձնում:

7. Արտաքին տեսքի համար ձուկը նույնպես օգտակար է. չէ՞ որ այն բարելավում է մազերի, մաշկի, եղունգների, ատամների և նույնիսկ ոսկորների վիճակը:

8. Ձուկն օգնում է նաեւ նիհարել: Նույնիսկ յուղոտ ձուկն իր հագեցած ճարպաթթուների շնորհիվ չի նպաստում քաշի ավելացմանը, այդ իսկ պատճառով դիետոլոգները նիհարել ցանկացող մարդկանց խորհուրդ են տալիս իրենց սննդակարգի մեջ անպայման ձուկ ներառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել