168.am-ը գրում է․
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 20 րոպե տևողությամբ գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջոցամտությունից հետո անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վիրահատությունը ծրագրածի նման բարեհաջող է ավարտվել:
«Վիրահատության ընթացքում բարդություններ չեն եղել: Կատարվել է կողմնային փորոքների արտաքին դրենավորում: Ստացած տրամվայից, հիպոքսիայից հետո առաջացել է ուղեղի շրջանառության խանգարում, գանգի մեջ կուտակվել է ավելորդ ողնուղեղային հեղուկ, որը մեծացնում է ներգանգանյին ճնշումը, ինչ էլ դառնում է ուղեղի վնասման պատճառ, հանգեցնում է ծանր հետևանքների»,- պարզաբանեց մասնագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



