Ladynews.am-ը գրում է․

Շաքար պարունակում է մեր սննդի զգալի մասը, թեև երբեմն մեք ուտում ենք առանց մտածելու, թե որ ուտելիքի մեջ շաքար չկա: Մենք անգիտակցորեն ուտում ենք շաքար, թաքնված և սովորական շաքարավազ, ինչը չէին անում մեր նախնիները: Արդյունքում նրանք չունեին առողջության հետ այն խնդիրները, որոնք մենք ունենք այսօր:

Կան դիետոլոգներ, ովքեր կարծում են, որ մի խումբ մարդիկ շատ զգայուն են շաքարի նկատմամբ: Նրանք հակված են շաքարից կախվածության, ինչպես որոշ մարդիկ կախվածություն ունեն ոգելից խմիչքներից:

Երբեմն պահելով որոշակի դիետաներ, մենք տառապում, վատ ենք զգում այն հանգամանքից, որ սահմանափակում ենք օրգանիզմ մտնող շաքարի քանակը: Սակայն պետք է նկատի ունենալ, որ դիետաների ընթացքում ամբողջությամբ բացառել շաքարավազի ընդունումն արգելվում է:

Շատ մարդիկ կախվածություն ունեն քաղցրից, այն հաճուք է պատճառում, բարձրացնում է տրամադրությունը և դժվարանում է նրանից հրաժարումը կամ նվազեցումը` իր հետ բերելով ավելորդ կիլոգրամներ: Շատ քիչ մարդիկ կան, ովքեր չեն սիրում քաղցրավենիք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել