Armlur.am-ը գրում է․
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները հույս ունեն, որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն արժանիորեն կստանա իր պատիժը: Ընտանիքի քավոր Արտյոմ Պետրոսյանը և տան տիկնոջ՝ Հասմիկ Ավետիսյանի հորեղբոր տղան Արթուր Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում գյումրեցիներին կոչ են արել ժողովրդին զսպվածություն ցուցաբերել:
Նրանք նշեց, թե այն բոլոր անկարգությունները, որոնք տեղի ունեցան Գյումրիում, իրենց սրտով չէր: Խոսելով ընտանիքի ողջ մնացած փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի հետագա ճակատագրի մասին, ընտանիքի հարազատները նշեցին՝ թույլ չեն տա, որ երեխային որդեգրեն այլ մարդիկ: Նրանք ընդգծեցին, որ երեխան կհանձնվի հորաքույրներից մեկի խնամակալությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/291745/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



