Wedding.am-ը գրում է․

Երկար տարիների համատեղ կյանքից հետո Ջենիս և Ադամ զույգը որոշեց ամուսնանալ: Թվում է` ոչ մի զարմանալի բան չկա նրան, որ երկու սիրող սրտեր որոշում են միավորվել, սակայն Wedding.am-ը պատմում է իսկապես յուրօրինակ դեպքի մասին:

Հարսնուփեսան որոշեցին պսակադրվել այն բանից հետո, երբ արդեն ունեին երեք երեխա, որոնք արդեն իրենց հերթին բավականին հասուն մարդիկ են: Եվ քանի որ արդեն ակնհայտ էր, որ նրանց սպասվում է առանձնահատուկ հարսանիք, այս` տարիքն առած, սակայն ամբողջ հոգով խիստ երիտասարդ զույգը որոշեց կազմակերպել նմանը չունեցող հարսանիք:

Նրանք իրենց հարսանիքի թեմատիկան ընտրեցին ռետրոյի և ժամանակակիցի միախառնումը, որը իսկապես արտացոլում էր ամուսնացող զույգի բնույթը:

Հարսը կրում էր 50-60-ականների նորաձևությունը հիշեցնող գեղեցիկ և անչափ նորաձև զգեստ, որը և ընդգծում էր նրա գեղեցկությունը, և հոյակապ սազական էր տարիքին:

Հարսանիքը ամեն ինչով խոստանում էր լինել արտառոց, և պսակադրությունն էլ տեղի ունեցավ ինքնաթիռում: Ջենիսի հարսնաքույրերն էին իր երկու դուստրերը, և նրանք հպարտությամբ կատարում էին իրենց պատվավոր դերը: Մեծ ուրախությամբ ծնողներին ամուսնացրեց նաև նրանց որդին, ում ելույթը հարսանիքի ժամանակ իսկապես հուզեց և հիացրեց բոլոր հյուրերին:

Fun Retro Concorde Wedding Bride Hair Style http://www.sophieduckworthphotography.com/
Fun Retro Concorde Wedding Pearl Necklace Bride http://www.sophieduckworthphotography.com/
Fun Retro Concorde Wedding Belt Dress Bride http://www.sophieduckworthphotography.com/
Fun Retro Concorde Wedding  Sunglasses Bride http://www.sophieduckworthphotography.com/
Fun Retro Concorde Wedding http://www.sophieduckworthphotography.com/

Fun Retro Concorde Wedding Stationery Travel http://www.sophieduckworthphotography.com/

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել