Հակոբ Հակոբյանն իր ֆիլմի մասին. «Դերասաններն ամբողջ կյանքում սպասել են էս ֆիլմին»Aravot.am-ը գրում է․

Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց՝ մասնագետներն ի՞նչ տպավորություններ են փոխանցել՝ իր պրոդյուսերությամբ եւ սցենարով «Հիշողություն» ֆիլմի փակ դիտումից հետո, որը Ցեղասպանության թեմայով է: «Տարբեր կարծիքներ կային, ուղղումներ ունեինք, տեղ կար՝ երաժշտությունը բարձր էր, տեղ կար՝ ցածր էր, տեղեր կային, որ ձիերի քայլերն ավելի թույլ էին, մի խոսքով՝ փոքր բաներ կային, որ ուղղեցինք, վերջացրինք»,-ասաց մեր զրուցակիցը: Հարցին՝ չլինի՞ պատրաստվում է որեւէ մրցանակաբաշխության ներկայացնել իր ֆիլմը:

«Անպայման ներկայացնելու ենք, ուղղակի նախ պետք է ցուցադրենք, որ հետո թույլատրեն նման բաների մասնակցենք»,-վստահաբար պատասխանեց նորաթուխ սցենարիստը: Նա համաձայն չէ այն տեսակետներին, թե իր ֆիլմում շատ են դաժան տեսարանները. «Ընդհակառակը ցանկացած ֆիլմ դիտող ասում է, որ սա թուրքերի կատարած դաժանությունների 20%-ն է միայն, էնքա՜ն շատ են եղել ցեղասպանության ժամանակ իրականացված դաժանությունները, որ ուզենանք էլ չենք կարող 1 ժամ 45 րոպեի ընթացքում ցուցադրել: Այո դաժան շատ կտորներ շատ կան, բայց ավելի շատ ներկայացված է ցինիզմը՝ դաժան սպանություններից հետո ինչ հրճվանք են ապրում թուրքերը: Այսօր էլ ապացուցվեց, որ ցինիզմը հատուկ է թուրքերին, էրդողանը ցինիկ է, որ ապրիլի 24-ը տոն հայտարարելու հրաման է տվել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել