Doctor-pic-dreamstimeNyut.am-ը գրում է․

Քաջարանի բժշկական կենտրոնում արձանագրված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների կողմից «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրության արդյունքներով բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված նմուշներում  շեղումների  հայտնաբերման   առիթով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով։ Դրանում ընդգրկված են ինչպես կլինիցիստներ, այնպես էլ  ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության և Հիվանդությունների  վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներ։

Հանձնաժողովին հանձնարարվել է կարճ ժամանակում ուսումնասիրել  «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցային ծառայության կազմակերպման համապատասխանությունը ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատված չափորոշիչներին,  ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելմանն ուղղված միջոցառումների համապատասխանությունը գործող իրավական ակտերին, ինչպես նաև հիվանդանոցում գործող որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի գործունեության համապատասխանությունը ՀՀ ԱՆ 16.01.2014թ. թիվ 37-Ա հրամանի պահանջներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել