Շնորհիվ դիզայներ Ջոն Փեթերսոնի՝ 7-ամյա Լիամ Փորթերը եռաչափ պրինտերով տպված ձեռքի պրոթեզ ունեցավ։ Փոքրիկը «Աստղային պատերազմների» սիրահար է, ուստի նա շատ ուրախացավ, երբ իր պրոթեզն իրեն հանձնեցին «501-րդ լիգա» կոչվող բարեգործական կազմակերպության աշխատակիցները։ Այս մարդիկ բարեգործություն անելիս կրում են կայսերական գրոհայինների հագուստ ու սաղավարտներ։ Իր նոր ձեռքով և նվեր ստացած սաղավարտով նա ինքն էլ մի փոքր կայսերական գրոհայինի նմանվեց։





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



