Մարդիկ զայրացել են Մալախովի հաղորդումից, որտեղ հայերը քխիկ էին ներկայացվել: Մի երկու բան ասեմ.
ա. Դա հին սովետից ժառանգված մեթոդ է։ 88-ին շատերը կհիշեն. հենց մի բան էն չէինք անում, երեկոյան Մոսկվայից լուրերով մի հայի կամ հայաստանյան գործարանի մասին մի քաք պատմում էին: Վերջում էլ եղանակի տեսությունով բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներին տալիս էին՝ բացի Երևանից: Յանիմ՝ դուք վատն եք, անկյուն կանգնեք: Կիսելյովը սրանից առաջ չի գնացել: Մալախովին հրահանգել են, որ հայերին ցույց տան, որ տեղները նստեն։
բ. Երեկվա բախումներից հետո կարծես թե հասկացան, որ սենց չի լինի: Ու հրահանգով թափով հայերի մասին դրական սկսեցին գրել նրանք, ով էսքան ժամանակ ձեն էլ չէր հանում:
գ. Մալախով մի նայեք: Ձեզ չեք ափսոսում, ափսոսեք ձեր ժառանգներին, թոռներին ու ծոռներին. իրանց ԴՆԹ-ում սեպագիր գրվելու է, որ իրենց նախնիները Մալախով են նայել: Հայ գենի հաղթանակը սկսվում է Մալախովից։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել