Ինձ շատերը հարցնում են՝ ի՞նչ իրավիճակ է Գյումրիում, երեկ ինչի՞ հասաք...
1. Երեկ լավ բան չեղավ ոստիկանների հետ, բայց երեկոյան ընդհարումը պետք էր և այն շատ կարևոր էր, որովհետև էլ իշխանությունները չեն կարողանա անտեսել ժողովրդի պահանջը, բացի դրանից, Հայաստանից դուրս բոլորը խոսում են Գյումրու դեպքերի մասին, որն իր հերթին ևս մի քայլ է իրավիճակը ժողովրդի ուզածով ավարտելու համար:
2. Ժողովուրդը զայրացած էր և մի բան պիտի աներ, որպեսզի հանգստանար, գոնե ժամանակավոր: Եթե ժողովուրդը կատաղած չլիներ, ոչ մի «Սադրանքի» չէր գնա: Բոլորն ասում են «Սադրանք», բայց չեն հասկանում, որ «Սադրանքի» բան չկար, մարդիկ կատաղած էին:
3. Երկու Գյումրեցիներ պնդում են, որ տեսել են վիժվածքին։
4. Դատախազը պաշտոնապես պահանջով է դիմելու ՌԴ դատախազին։
5. Հիմա հարաբերական անդորր է, սակայն գյումրեցիները սպասում են պատասխանների: Մարդկանց տրամադրությունից ելնելով՝ բոլորը պատրաստ են նորից դուրս գալու փողոց:
6. Ես վատ լուր եմ ստացել, եթե դա հաստատվի, ժողովուրդը կդառնա անկառավարելի, դրա համար դեռ չեմ հրապարակում։



