Շները խաղում են Դորսեթի Նորթ Բիչ լողափում։

Ասիական փղի ելույթը Մոնակոյում՝ Մոնտե-Կարլո միջազգային կրկեսի 39-րդ փառատոնի ընթացքում։

«Charlie Hebdo» ամսագրի վերջին հրատարակության օրինակը վաճառքի է հանվել Լոնդոնի Հարավային Քենսինգթոն թաղամասի ֆրանսիական գրախանութում։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է Փհենյանի ճշգրտության սարքավորումների գործարան։

Ջոանա Լումլինը լուսանկարվում է Լոնդոնի Ուեսթֆիլդ առևտրի կենտրոնում «M&S կեր ծիածանը» արշավի շրջանակներում ծիածանաձև կախված 1000 թարմ մրգերի հետ։ Արշավը միտված է հաճախորդներին խրախուսելու թարմ մրգեր ու բանջարեղեն գնել։

Տոնգանում դեկտեմբերին ժայթքած հրաբխից առաջացած նոր կղզու վրա երևացող մոխրի ու գազի ամպը։

Ավստրալացի Ռուբի Ռուբերլեգը մասնակցում է Նոր Զելանդիայում տեղի ունեցող «World Busker» փառատոնին, որի շրջանակներում տարբեր արվեստագետներ ելույթ են ունենում հասարակական վայրերում։

Ֆիլիպինների Մանիլա բնակավայրում հոգևորականները լուսանկարում են Ֆրանցիսկոս Պապին, ով մասնակցում է Անարատ հղիության եկեղեցում (Cathedral Basilica of the Immaculate Conception) հոգևորականների համար մատուցվող պատարագին։

Շվեյցարական գվարդիականների համազգեստով երեխաները սպասում են Ֆրանցիսկոս Պապի ժամանմանը Ֆիլիպինների Մանիլա բնակավայրում՝ Անարատ հղիության եկեղեցու մոտ։

Ոստիկանները բռնում են Պերուի Լիմա բնակավայրում ցույցի մասնակցող ուսանողին։ Վերջին ամսվա ընթացքում սա չորրորդ ցույցն է, որն իրականացվում է ընդդեմ կառավարության առաջադրած նոր օրենքների, որոնք սահմանափակում են 18-24 տարեկան անձանց աշխատանքային իրավունքները։

Չինաստանի Պեկին քաղաքի արվարձանում հովիվը հոտը տանում է առավոտյան մթնշաղի միջով։

Մարդիկ ցույց են տալիս իրենց ափերին գրված թվերը, որոնք նրանք գրել են Վենեսուելայի Կարակաս բնակավայրում՝ ուտելիք գնելու նպատակով սուպերմարկետի մոտ հերթ կանգնելու համար։




