Չնայած որ բոլորս հուզվեցինք, արդարացի բարկացանք և այլն, ուզում եմ հասկանալ, թե ինչքանով կարող են մի խումբ քաղաքացիներ հասնել որևէ արդյունքի՝ չունենալով գործողությունների հստակ պլան և պահանջների տրամաբանական հերթականություն: Այս պահին բոլորը տենչում են, որ հանցագործին քննեն մեր իրավապահ մարմինները, կասե՞ք՝ դրանից հետո ինչ եք անելու, ինչ եք պահանջելու, և ամենակարևորը՝ այդ պահանջների բավարարումն ինչ կտա մեզ: Այն մարդիկ, որոնց միակ կորուստն էս կյանքում նասկին է, դուրս եկեք պաթետիզմից ու ողբալացով մարդկանց ավելի մի հանեք հավասարակշռությունից: Ցույց տվեք մի օրինակ, երբ անկառավարելի ամբոխները հասել են մի որևէ հարցի լուծման: Նույնիսկ եթե բոլոր պատճառները կան անկառավարելի լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել