Wedding.am-ը գրում է․
«The Vampire Diaries» (Վամպիրի օրագրեր) հանրահայտ հեռուստասերիալի աստղ, 36-ամյա Յանը և «Twilight» (Մթնշաղ) ֆիլմի 26-ամյա աստղ Նիկի Ռիդը 6-ամսյա հարաբերություններից հետո նշանվել են:

Նորությունը չի զարմացրել զույգի ծանոթներին, քանի որ նրանք գիտեին Յանի զգացմունքների մասին Նիկի նկատմամբ:

Յանը մեկ անգամ խոստովանել է, որ Նիկին սիրահարված է եղել շատ վաղուց, մինչև իրենց միջև լուրջ հարաբերություններ լինելը: Ըստ նրանց բարեկամների` զույգը շատ երջանիկ է: Նրանց ընտանիքները նույնպես ջերմ բարեկամություն են անում:

Նրանք վերջերս համատեղ պրոդյուսերական ընկերություն են հիմնել: «Ես և Նիկին նպատակ ունենք հեռուստատեսությամբ ցույց տալ ավելին, քան այժմ կա եթերում: Մենք ցանկանում եք հեռուսատեսությունը հարստացնել վավերագրական ֆիլմեր»,- ասել է Յանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ