Life.panorama.am-ը գրում է․

«Դեռ շատ ասելիք ունենք». Մարգարիտա Բարխոյան

Life.panorama.am-ը զրուցեց երգչուհի Մարգարիտա Բարխոյանի հետ, ում վերջին շրջանում էկրաններին այնքան էլ հաճախ չենք տեսնում: Պարզվեց, երգչուհին ակտիվ գործունեության մեջ է և երբեք «ձեռքերը ծալած» չի նստել:

-Մարգարիտակարծեք թե սկսել եք Ձեր մասին հաճախ չհիշեցնել:

 -Կարծում եմ, իրենց մասին հաճախ հիշեցնում են այն երգիչները, որոնք վախ ունեն, որ իրենց կմոռանան: Ես երբեք «պարապ» չեմ եղել, նախորդ տարի 10 երգ եմ ձայնագրել, մեկ նոր տեսահոլովակ նկարահանել: Գրել եմ նաև բազմաթիվ նոր երգեր, որոնք այս տարի կլսեք: Ի դեպ, վերջերս էլ հրավերներով Մոսկվայում էի գտնվում: 2015 թվականին հաճախ այնտեղ կլինեմ:

-Ձեզ սիրեցին Ձեր եղբոր` Վլադիմիր Բարխոյանի հետ առաջին իսկ զուգերգով: Չե՞քվախենում սերը «թուլանա»:

-Մինչ օրս մենք վայելում ենք այն սերը, որին արժանացանք մեր առաջին իսկ երգից հետո: Այս ընթացքում նույն ջանասիրությամբ աշխատել ենք` թողարկելով երկու ձայնասկավառակ: Մենք շատ գոհ ենք մեր հանդիսատեսից և նրանց համար միշտ էլ կներկայացնենք նոր երգեր:

-Ստեղծագործական դադարներն ինչի՞ հետ էին կապված:

-Սովորում էինք: Սակայն երգել երբեք չենք դադարել: Դեռ շատ ասելիք ունենք:

-Այժմ քույր և եղբայր համագործակցո՞ւմ եք:

-Այո, իհարկե համագործակցում ենք: Այժմ այդ համագործակցությունն ավելի է ամրացել, երգեր եմ գրում եղբորս համար: Նա շուտով նորություններով կներկայանա: Հետաքրքիր անակնկալներ ունենք, որոնց մասին հիմա չեմ պատմի:

-Որպես հրավիրյալ երգչուհի՝ աշխատո՞ւմ եքՈրտե՞ղ եք ելույթ ունենում:

 -Երգում եմ այնտեղ, որտեղից հրավեր եմ ունենում: Մասնակցում եմ շատ տարբեր միջոցառումների: Հաճույքով եմ դա անում, քանի որ այսօր համերգներ չկան, և հանդիսատեսի հետ շփվելու միակ միջոցը սա է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել