Armlur.am-ը գրում է.
Անհամբեր սպասում եմ, որ Պերմյակովին ՀՀ-ում կդատապարտեն: Հավատում եմ դրան և ուզում եմ, որ այդ հարցը սկզբունքորեն լուծվի` ի օգուտ մեր ժողովրդի: Այդ ցանկությունը կարծում եմ մեզանից յուրաքնաչյուրն էլ ունի:
Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հայտնի դերասան, սցենարիստ Մկրտիչ Արզումանյանը` Մկոն: «Կատարվել է ահավոր մի բան, այս հրեշավոր արարքը պետք է պատիժ ստանա Հայաստանում, ինչպես եղավ Հրաչյա Հարությունյանի դեպքում: Մեր համերկրացին իր պատիժը կրում է ՌԴ-ում: Կարծում եմ, որ այդպես էլ պետք է Պերմյակովը դատապարտվի Հայաստանում»,- ասաց Մկոն: Վերջինս նշեց, որ իրական մեղավորներին փնտրելը, այդ ոլորտի մասնագետների գործն է, սակայն, բացառված չէ, որ Գյումրիի դեպքերում իրենց մասնակցությունն ունեն երրորդ երկրի ներկայացուցիչները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



