1in.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացրել էինք, հունվարի 12-ին Մարսելում դաժանաբար սպանվել էր 16-ամյա հայ երիտասարդ Միքայել Ասատուրյանը: Նախ՝ ֆիզկուլտուրայի դասին ծագել է վիճաբանություն բասկետբոլ խաղացող խմբերի միջև։ Արդյունքում մի արաբ աղջիկ սպառնացել է, որ կանչելու է իր բարեկամներին, և Միշայի վերջը տալու են՝ սպանելու են։
Եվ այդպես էլ եղել է. աղջկա երկու եղբայրները Ասատուրյանին լիցեյի մուտքի մոտ դանակահարել են:
Մարսելի հայությունը սգո հավաք, ապա մոմավառություն է կազմակերպել Պրադոյի Հայ Առաքելական եկեղեցում։
«Ես Միքայելն եմ» գրությամբ պաստառներով մարդիկ եկել են եկեղեցի՝ հարգանքի տուրք մատուցելու:
Մարսելում շատ կան արաբ ներգաղթյալներ: 100 հազարից ավելի հայ համայնքն այս պահին մտահոգված է իր անվտանգությամբ:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1525707.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



