«Տեղեկատվական առումով ռուսական կողմը իրեն ահավոր վատ է դրսևորում» (տեսանյութ)Panorama.am-ը գրում է․

«Ունենք բավականին պայթյունավտանգ տեղեկատվական իրավիճակ ներկա պահին, որովհետև տեղեկատվական դաշտ մտել են ոչ միայն հայերը և ռուսները, այլև միացել են ուկրաինացիները, ռուսական ընդդիմադիրը, ադրբեջանցինեը, թուրքերը»,- լրագորղների հետ հանդիպմանն անդրադառնալով սոցկայքերում տիրող հասարակական տրամադրություններին՝ կապված Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Նրա խոսքերով՝ ներքին հայկական դաշտում առաջացել են միտումներ էլի վիճակը սրելու. «Մի մասը ընդդիմադիր լրատվամիջոցներն են սրում վիճակը, որովհետև մտածում են, որ սրելով կարելի է հասնել իշխանափոխության, մի մասն էլ արւևմտամետ լրատվամիջոցները» :

Ըստ նրա՝  ներկա պահին շիլաշփոթ է հայկական տեղեկատվական դաշտում. «Սովորական ընթերցողը, որը գտնվում է բավականին զգայուն վիճակում, շատ հեշտությամբ բոլոր խայծերը կուլ է տալիս» :

Տ. Քոչարյանը խորհուրդ տվեց ընթերցողների շատ ուշադիր լինել, թե ինչ տեղեկատվություն է գալիս :

«Ներկա պահին հայկական տեղեկատվական դաշտում բացի հայկականից, վեց-յոթ այլ տեղեկատվական հոսքեր են գալիս»,-ավելացրեց նա:

Նրա կարծիքով, ահավոր վատ է իրեն դրսևորում, տեղեկատվական առումով, ռուսական կողմը և որոշ հեռուտալիքներ ընդհանրապես արհամարհում են այս միջադեպը:

Տ. Քոչարյանի դիտարկումներն ռուսական կողմի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել