Платин - Интересные факты1. Շատ դարեր առաջ արդեն հայտնի էին պլատինի խոշոր պաշարներ, որոնք գտնվում են Կոլումբիայում ու Աֆրիկայում (ժամանակակից Եթովպիայի տարածքում)։ Այն ժամանակների արհեստավորները ոչ միյան սովորեցին արդյունահանել այս մետաղը, այլև թանկարժեք իրեր պատրաստել դրանից։

2. Պլատինի մասին առաջին լուրերը Եվրոպա հասան միայն 1748 թվականին՝ շնորհիվ իսպանացի Ուլյոայի, ով հրապարակեց Հարավային Ամերիկյաում կատարած իր ճանապարհորդության նկաարագրությունը։ Մետաղի փորձնական նմուշները եվրոպացիները ավելի շուտ էին ստացել՝ 1740 թվականին, երբ Իսպանիա էին հասել Յամայկայից դուրս եկած նավերը։ Բերված նմուշների հետ կատարված փորձարկումներն աշխարհին հայտնի դարձան միայն 11 տարի անց։

3. Իր անվանումն այս մետաղը ստացավ շնորհիվ իր նմանությանն արծաթի հետ։ Platina անվանումը իսպանական plata բառի փաղաքշական տարբերակն է, ու եթե բառացի թարգմանենք իսպաներենից, ապա պլատինը նշանակում է արծաթիկ։

4. Որպեսզի կարողանան պահպանել իրենց մետաղադրամի հեղինակությունը, հրաման արձակվեց ոչնչացնել պլատինի ողջ պաշարները, ու 43 տարի շարունակ իսպանացի պաշտոնյաներն ականատեսների աչքի առաջ խորը գետերի մեջ էին լցնում հայտնաբերված պլատինի պաշարները։

5. Ռուսաստանում «նոր սիբիրյան մետաղը» հայտնաբերեցին 1819 թվականին՝ ոսկու հանքերում։ Ի սկզբանե այն կոչում էին սպիտակ ոսկի։ Պլատինը հանդիպում էր Վերխ-Իսեթյան, իսկ այնուհետև նաև Նեվյանյան ու Բիլիբաեվյան հանքերում։ Պլատինի հարուստ պաշարներ հայտնաբերվեցին 1824 թվականին ու արդեն հաջորդ տարի Ռուսաստանը սկսեց դրա արդյունահանումը։

6. Ներկայումս գոյություն ունեցող պլատինի ամենախոշոր բնակտորը հանդիսանում է «Ուրալյան գիգանտը», որը կշռում է 7 կիլոգրամ և 860.5 գրամ։ Այն պահպանվում է Կրեմլի Ալմազային ֆոնդում։

7. 19-րդ դարում պլատինի ու իրիդիումի ձուլվածքից պատրաստվեցին մետրի ու կիլոգրամի էտալոնները, որոնց նմուշներով էլ պատրաստվում էին էտալոններ տարբեր երկրներում (Ներկայումս մետրի էտալոն է հանդիսանում որոշակի ժամանակահատվածում՝ վակուումում լույսի հաղթահարած տարածությունը)։

8. Պլատինը հանդիսանում է աշխարհի ամենաիներտ մետաղներից մեկը։ Այն չի լուծվում թթուներում ու այլ լուծույթներում, բացի արքայական ողուց։

9. Պլատինն ու դրա խառնուրդները կիրառվում են թանկարժեք զարդերի արտադրության մեջ։ Ամեն տարի աշխարհում օգտագործվում է 50 տոննա պլատին՝ թանկարժեք իրեր պատրաստելու համար։ Մինչև 2001 թվական պլատինից զարդերի սպառման առաջատարը Ճապոնիան էր, բայց 2001 թվականից գլխավոր սպառողը դարձավ Չինաստանը, որտեղ սպառվում են պլատինե զարդերի մոտ 50 տոկոսը։ Սա այն պարագայում, որ Չինաստանը 1980 թվականի դրությամբ զբաղեցնում էր շուկայի միայն 1 տոկոսը։ Ներկայումս այնտեղ ամեն տարի սպառվում է մոտ 10 միլիոն պլատինե զարդ՝ ընդհանուր մոտ 25 տոննա քաշով։ Համեմատության համար նույն Ռուսաստանը սպառում է պլատինե զարդերի 0.1 տոկոսը։

10. Աշխարհում առաջին պլատինե մետաղադրամները թողարկվել ու շրջանառության մեջ են եղել Ռուսական Կայսրությունում՝ 1828-1845 թվականներից։ Ի սկզբանե թողարկվում էին պլատինե 3 ռուբլիանոց մետաղադրամներ, իսկ հետո նաև սկսեցին թողարկել «պլատինե դուպլոններ» (6 ռուբլի) և «Կվադրուպլիներ» (12 ռուբլիանոցներ)։

11. Շնորհիվ պլատինի ուսումնասիրությունների՝ հայտնաբերվել են ևս մի քանի հազվադեպ մետաղներ՝ ռոդիումը, պալլադիումը, իրիդիումը, ուսմիումը ու ռուտենիումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել