- Первым удар нанесет Борзини. Он пришлет к тебе человека, которому ты доверяешь, и предложит встречу, на которой тебя убьют. Тот человек, который предложит тебе встретиться с Борзини, – предатель. Запомни это, Майкл.

Ախր հասարակությունն էլ նույնն է։ Ժողովուրդն էլ ունի վստահելի անձինք։ Եվ այդ մարդիկ հիմա նստած ժողովրդին տարբեր սցենարներ են առաջարկում։ Կոնսպիրալոգիայի էս ինչքան մասնագետներ ունենք, հայեր։ Ամեն մեկը մի սցենար է նկարում և որպես վերջին ատյանի ճշմարտություն ներկայացնում։ Ո՞վ է մարդկանց տանում Բորզինիի մոտ և ով նախազգուշացնում այդ վտանգից։ Ու՞մ վստահել։ Առաջին հայացքից դժվար երևացող այդ խնդիրը շատ հեշտ լուծում ունի. անհիմն ենթադրությունների վրա կառուցված «աքսիոմներ» պնդողները վտանգավոր են։

P.S.
Կոնկրետ իմ ուղեցույցը ՀՀ իրավապահ մարմիններն են։ Ահա այն ինստիտուտը, որին պետք է վստահել և վստահվել։ Եվ եթե ժողովուրդն էլ այդպես չմտածի, ուրեմն անիմաստ են հանցագործին ռուսներից ստանալու և ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու բոլոր պահանջները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել