Մենք բողոքում ենք, որովհետև մեր իշխանությունները նույնիսկ այս սարսափելի ոճրագործության ժամանակ, վախենալով ինքնուրույնությունից և ռուսներից ինչ-որ բան պահանջելուց, նվաստացնում են բոլորիս:
Բողոքում ենք, որովհետև իշխանություններն էն աստիճան են կտրվել մարդկանցից, որ չզգալով հասարակության վիրավորվածությունը, վիշտը՝ մի հատ էլ ցիտատներ են բերում Ռուսաստանի սահմանադրությունից՝ հայտարարելով, որ հույս էլ չունենաք արժանապատվության:
Բողոքում ենք տարրական հարցերը լուծելու անկարողությունից և իշխանությունների անգրագիտությունից, երբ ամեն հայտարարություն հակասում է նախորդին և խառնաշփոթ ստեղծում ամենանուրբ հարցերում:
Բողոքում ենք ողբերգության պահերին նույնիսկ մարդկանց հետ մարդավարի, պարզ, անկեղծ խոսելու անկարողությունից: «Հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ» նախադասությունն արդեն զզվեցրել է բոլորին: Կարծես ուրիշ ձև էլ կարող էր լինել:
Բողոքում ենք, որովհոտոև իրավապահ մարմինները փոխանակ հանցագործին բռնեին, ցուցարարներին են բռնում, տանում քաղմասեր: Իսկ ռուս սահմանապահները, որ իրավական կապ չունեն ռուսական ռազմաբազայի հետ, հանցագործին բռնում և հանձնում են ոչ թե մեր իրավապահներին, այլ ռազմաբազայի իրենց ազգակիցներին:
Մի խոսքով՝ սենց ապահով Հայաստան: