Ցանկացած հանցագործ ունի ազգություն, քաղաքացիություն, կոնկրետ այս դեպքում՝ նաև հրամանատարություն, ընկերներ, ընտանիք և այլն։ Դա չի նշանակում, որ եթե մարդասպանը ռուս է, ուրեմն բոլոր ռուսները մարդասպան են։ Նաև չի նշանակում, որ եթե ռուս զինվորն, ասենք, երեխայի փրկեր մեկ այլ դեպքում, դրանից բոլոր ռուսներն ավտոմատ կդառնային երեխափրկիչներ։

Կա հանցագործություն։ Կա կասկածյալ (որը շաաաատ մեծ՝ 100-ի ձգտող հավանականությամբ հենց հանցագործն է), ում պետք է դատել և մեղքն ապացուցելու դեպքում պատժել օրենքի ամենայն խստությամբ։ Կա նաև կարծիք քննելու իր վերադասների թերացումները, եթե մեղավոր են, նաև նրանց պատժել։ Կրկին օրենքի ամենայն խստությամբ։ Ըստ ստորագրած պայմանագրերի՝ դա պիտի արվի Հայաստանում և հայկական քննիչների և դատարանի միջոցով։

Ազգություն-քաղաքացիություն-աչքերի գույն-«դպրոցում լավ էր սովորում»-բազան-ռուսական-էր-թե-ամերիկյան-ը կապ չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել