Վարդան Պետրոսյանի գործով այսօր հնարավոր է դատավճիռ կայացվի, համենայն դեպս, այսպիսի կարծիք է հայտնել «տուժող կողմի» փաստաբան Ռուբեն Բալոյանը։
Ես արդեն դադարում եմ զարմանալ էդ տուժող կողմի ու իրա փաստաբանի, մեղմ ասած, ոչ այնքան մարդավայել կեցվածքի վրա։ Մի տեսեք, թե ինչ շուկայի են վերածել էս գործը... Մեջբերում եմ փաստաբանի խոսքը.
«Մենք քաղաքացիական հայց ենք ներկայացրել, որ Տաթևիկ Հակոբյանի բուժման համար Վարդան Պետրոսյանը վճարի 10.5 միլիոն դրամ, իսկ դատական ծախսերի համար 2.5 միլիոն դրամ, բայց հիմա պատրաստ ենք նվազեցնել մեր նշած գումարը, որպեսզի կողմերը համաձայնության գան»։
Ինչպիսի՜ մեծահոգություն։ Թարգմանաբար սա նշանակում է. «Որ գինը մի քիչ իջացնենք, ազատությունդ կառնե՞ս, Վարդան ջան»...
Ի՞նչ ասեմ, ոչ վճարողն եմ ես, ոչ էլ չվճարողը, բայց կարծեմ դեռ այն անգամ Վարդան Պետրոսյանի կողմը պարզ ասել էր, որ չի պատրաստվում սենց առևտուրների մեջ մտնել ու որ ամենաբնութագրողն էր Պետրոսյանին՝ Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը նա պատրաստ էր հոգալ նույնիսկ առանց հատուկ դատավճռի։ Գոնե կարդան ու ամաչեն։