Life.panorama.am-ը գրում է․

Կայացավ «Պապպարացի» ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերում Արմեն Դալլաքյանն է

Երեկ՝ հունվարի 15-ին կայացավ հայկական «Պապպարացի» ֆիլմի պրեմիերան:Life.panorama.am-ը զրուցեց ֆիլմի գլխավոր դերակատար Արմեն Դալլաքյանի հետ, ում, ի դեպ, ծանոթ ենք նաև հեռուստասերիալներից: Զրուցեցինք գործնական հաջողությունների, սերիալային զբաղվածության ու անակնկալների մասին:

-Արմեն, երեկ Ձեր մասնակցությամբ «Պապպարացի» ֆիլմը վերջապես հանձնվեց հանդիսատեսի դատին: Ինչպե՞ս անցավներկա գտնվողները գո՞հ էին ֆիլմից:

-Այո, կարծում եմ շատ գոհ էին: Կարևորում եմ այն, որ դահլիճը լեփ-լեցուն էր: Կարծում եմ, այս ֆիլմն ունեցավ իր հաղթանակը ֆիլմարտադրության մեջ:

-Ովքե՞ր են աշխատել ֆիլմի ստեղծման վրա: Որքան էլ կարելի է վերնագրից ենթադրել, բայց, ամեն դեպքում, ինչի՞ մասին է այն:

-Ռեժիսորը, սցենարի հեղինակը և ֆիլմի գլխավոր հերոսուհին Նադի Իսպիրյանն է: Դերասանները բոլորի կողմից սիրված ու ճանաչված մարդիկ են: Ֆիլմի մասին շատ բան չեմ պատմի, որպեսզի հանդիսատեսը հետաքրքրությամբ նայի: Միայն կասեմ, որ հատկապես ընկերության հարցում շատ ուսուցողական է ֆիլմը. Պետք չէ ընկերների մասին չարախոսել, քանի որ «վատ լուրերը շատ շուտ են տեղ հասնում»: Իմ կերպարը հենց այդպես է մտածում:

- Իսկ ի՞նչ կերպար եք կերտում: Ի դեպ, ինչպե՞ս եք ֆիլմում մասնակցելու հրավերստացել:

-Կերպարիս շատ չեմ բացահայտի, ուղղակի կասեմ, որ հերոսիս անունը Սուրո է: Ինչ վերաբերում է հրավերին, ապա առաջարկը ստացել եմ հենց ռեժիսորից՝ Նադիից:

- Կարծում եմ, իրականության մեջ էլ կհանդիպեք պապպարացիների: Ինչպե՞ս եքարձագանքում այդ հանդիպումներին:

-Իսկապես շատ եմ հանդիպում, այսօր մեր կյանքում բավական շատ են պապպարացիները: Վերաբերմունքս նորմալ է: Ինչ արած, նրանք ամենուր են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել