Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որն այս օրերին ԱՄՆ-ում էր գտնվում եւ միայն երեկ երեկոյան է վերադարձել Հայաստան:

«Ինքնաթիռից իջել եմ եւ միանգամից եկել եմ դատախազության մոտ, որտեղ հավաքվել էր փոքր ամբոխ, խումբ, հանդիպում եմ ունեցել գլխավոր դատախազի հետ, ինքն էլ ասել է, որ անպայման դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին»,- ասաց Սամվել Բալասանյանը:

Նրա խոսքով՝ ինքն ամեն ինչ արել է, որ երեկ ժամը 17:00-ին լինի Գյումրիում, հանդիպի հավաքվածների հետ, սակայն չի հասցրել. «Չեմ հասկանում, թե ինչու մի մասսա առանձնացավ հավաքվածներից եւ գնաց հյուպատոսարան, եւ եղավ այսպիսի դեպք: Ինքս գիշերը գնացել եմ հիվանդանոց, հանդիպել վիրավորների հետ: Ես իմ Գյումրիի հետ եմ»:

Լրագրողների հարցին, թե այդ դեպքում հունվարի 12-ի սպանդից հետո ինչու քաղաքապետը Գյումրիում չէր, Բալասանյանը պատասխանեց. «Իմ այցի հետ կապված տարբեր մեկնաբանություններ եղան: Գիտեք, որ արձակուրդ ամռանը չեմ գնում, իմ արձակուրդը միշտ գնում եմ հունվարին: ԱՄՆ էլ անձամբ իմ գումարով եմ գնացել, պաշտոնական այց չենք ձեւակերպել, որ գումար չվերցնենք բյուջեից: Հենց այդ պատճառով էլ արձակուրդ ենք ձեւակերպել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել