Tert.am-ը գրում է․

Շիրակի մարզի դատախազության դիմաց երեկ ուշ երեկոյան ցուցարարների առաջ ելույթ ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որ հավաքված ցուցարարներին հորդորեց հանդարտվել և տուն գնալ:

Վերջինս բարկացած դիմելով գյումրեցիներին, հարցրեց, թե արդյոք սա էր նրանց ուզածը: «Ռուսը հանգիստ նստած է ու հայը էլի հայի գլուխ ջարդեց: Պրովոկատորները լեփլեցուն են ու մունդռեցին իրավիճակը: Էսպես խաղաղ չէի՞նք կարող լսել իրար: Մենք միմյանց թշնամի չենք: Հիմա 14 վիրավոր կա, որից մեկը ծանր և 13 ձերբակալված: Սա՞ էր մեր պահանջը»,-ասաց նա:

Գյումրեցիներից մեկն ասաց, թե իրենց ուզածը ռուսն է, ինչին ի պատասխան սրբազանը բարկացած ասաց. «Ձայնդ կտրե՛, նման չհասկացողների ձայնը կտրե՛ք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել