Ինչու սգո օր չհայտարարվեց Գյումրիում. ԲալասանյանSlaq.am-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, խոսելով Գյումրիի իրադարձությունների և սգո օր չհայտարարելու մասին, ասաց.

«Ճիշտն ասած, մտածեցինք, բայց սգո օր հայտարարելու իրավասություն չունենք: Մենք որեւէ մեկին այս հարցով չենք դիմել, բայց ցանկացել ենք, որ անպայման սգո օր լինի, բայց մենք նման որոշում կայացնելու իրավասություն չենք ունեցել: Դա պետք է որոշեր Ազգային ժողովի կամ կառավարության կողմից: Ինչ-որ մարդիկ դիմել են երկրի նախագահին այս հարցով, սակայն արդյունքների մասին ոչինչ չգիտեմ:»,- ասաց քաղաքապետը:

Նշենք, որ Սամվել Բալասանյանն այս օրերին Հայաստանում չէր գտնվում, նա մեկնել էր ԱՄՆ եւ միայն երեկ ուշ երեկոյան է վերադարձել Գյումրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել