Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունները Հայաստանի դարավոր թշնամու` Թուրքիայի սահմանի պաշտպանությունը վստահել են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Այսօր մեր ազգի մոտ 30%-ն ապրում է Ռուսաստանում` իր կյանքի անվտանգությունը, փաստացի, վստահելով մեր բարեկամ ռուս ժողովրդին: Հայաստանն իր տնտեսական անվտանգությունը ևս կապել է Ռուսաստանի հետ: Հետ չգնալով պատմության խորքերը՝ ցույց տալու համար, թե որքան կարևոր պահերի ենք մենք վստահել ռուսներին, և հիմնականում նրանք, այդ վստահությունը չչարաշահելով, պաշտպանել են նաև մեր շահը, պետք է ազնվորեն հայտարարել, որ մենք բարեկամ ժողովուրդներ ենք, և այդ բարեկամությունը դարերից է գալիս: Դարերից է գալիս նաև փոխադարձ վստահությունն ու հարգանքը միմյանց նկատմամբ: Վստահ եմ` մեկ սրիկայի պատճառով մենք մեր վստահությունն ու հարգանքը չենք փոխի մեր բարեկամ և ռազմավարական դաշնակցի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել