Tert.am-ը գրում է․
Սարսափելի ողբերգություն է եղել: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հունվարի 12-ին ռուս զինվորական Պրեմյակովի կողմից իրականացրած սպանդին, որի արդյունքում զոհ են գնացել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները:
Նա պատմեց, որ երեկ Գյումրու ռազմակայանի մոտից մի բարձրաստիճան սպա է եկել իրենց կենտրոն, ով եղել է հուզված, այլայլված, այսինքն՝ նրանք նույնպես շոկի մեջ էին:
«Նման պարագայում մի քիչ արժանապատիվ պետք է լինենք, ինքնասիրություն ունենանք և այս ողբերգությունը չվերածենք քաղաքական շոուների»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ պետք է ռուսական ռազմաբազան տեղափոխել Գյումրիից, ապա Գագիկ Հարությունյանը հիշեցրեց, որ 20-ական թվականներին եղել է մի դեպք, երբ դուրս են եկել ռուսական զորքերը և դրան հետևել են թուրքական զորքերի մուտքը Գյումրի: «Թուրքական հենակետն է ռուսական ռազմաբազայի այլընտրանքը»,- ասաց նա և նշեց, որ պետք է պարզապես արագ պարզել մոտիվները, քանի որ բոլորիս համար դա անհասկանալի է:
Նա նշեց, որ այսուհետ ռուսական կողմը պետք է մտածի իր ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի մասին, իսկ մենք է պետք է մտածենք ռուսական զորքերի հետ հարաբերվելու մասին: Նա նաև նկատեց, որ մենք քիչ ենք լուսաբանել ռազմաբազայի աշխատանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



