Գյումրիում երեկ ծավալված իրադարձությունները բերել են նրան, որ Պերմյակովի գործը վերջապես սկսել է նաև ռուս հասրակության օրակարգ մտնել, ու այնտեղ միանգամայն հետաքրքիր ու նաև վտանգավոր պրոցեսներ են սկսել զարգանալ այս առնչությամբ։
Դրոշակն առաջինը վերցրեցին Ռուսաստանի «լիբերալ-կրեատիվ» ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց գաղափարախոսական տիրույթում պտտվող ռեսուրսները։ Ընդ որում, հատկապես Բորիս Նեմցովի շեշտադրումներից պարզ է դառնում, որ նրանք փորձում են խաղալ պոպուլիզմի վրա ու միևնույն ժամանակ ավելի շատ բենզին լցնել կրակի վրա։ Վերադառնանք նույն Նեմցովին՝ մարդը լավ-լավ ասում, ասում ա, մեկ էլ վերջում հո՛պ ու ակնարկում ա Գյումրիում ռազմաբազան հանելու հարցը, թեև այն՝ որպես այդպիսին, չի եղել մեր հանրային օրակարգում (խոսքն առանձին մարդկանց հայտարարություների մասին չէ)։
Ակտիվ ու կեղտոտ խաղ է տանում նաև Дождь հեռուստաընկերությունը, որը հայտնի է բացահայտ հակառուսականությամբ (այն աստիճան բացահայտ, որ անգամ ամեն ուկրաինական հակառուսական ռեսուրս չէ, որ նման հակառուսական գիծ է տանում), շա՜տ նրբորեն ու սկզբում հենց մեր շուրթերով ռուսական հասարակության գիտակցության մեջ ներդնում է այն գաղափարը, որ Պերմյակովի գլխին իրականում սարքել են (հետաքրքիր ա, էդ բացի սեփական եզրահանգումների վրա հիմնված այդ հիպերֆանտաստիկ տարբերակի հայ տիրաժավորողները հասկանո՞ւմ են՝ ինչ կարա լինի, եթե Ռուսաստանում էլ սկսեն շատերը հավատալ դրան)։
Մյուս կողմից, բավականին անակնկալ կերպով են արտահայտվել նաև Ռուս նացիոնալիստների դերժավնիկական թևը (որը հանդես չի գալիս նացիստական լոզունգներով ու չի գտնում, որ Ռուսաստանի մասնատման պահանջները նացիոնալիստին հարիր բաներ են)՝ ի դեմս հայտնի հրապարակախոս ու հասարակական գործիչ Եգոր Խոլմոգորովի։ Վերջինս թվիթերյան իր էջում ասել է մասնավորապես, որ սա այն դեպքն ու այն ազգը չէ, երբ պետք է կայսերական հպարտություն դրսևորել՝ ակնարկելով, որ Պերմյակովին պետք է հանձնել Հայկական կողմին։
Այսքանով հանդերձ, ամենաանհասկանալի ու հիմար դիրքորոշումն էն ճամբարում ա, որն իրավասու է որոշումներ կայացնելու, ու որի դեմ խաղում են նույն Նեմցովներն ու Դոժդերը։ Փոխանակ գոնե էսքանից հետո հետևություն անեն, բռնել են՝ էլ ավելի են զայրացնում հայ հանրությանն ու ընտրել են դա անելու համար ամենահեշտ ձևը՝ կիսելյովավարի էս ամեն ինչում պետդեպի ձեռքն են տանում ու Հայաստանյան մայդան (աբսուրդների աբսուրդ)։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև առավել քան վստահ եմ, որ ամերիկյան դեսպանատունը անմասն չի էս ամեն ինչում, բայց ես առավել քան վստահ եմ, որ էդ անմասն չլինելն արտահայտվում ա նրանով, որ իրենցից անկախ սկսված այս պրոցեսին նրանք կեսից են ներգրավվել ու հիմա փորձում են իրենց հպատակների միջոցով ուղղորդել տարերային այս բողոքի ալիքը՝ ի շահ իրենց, բայց սա միանգամայն այլ թեմա է, առավել ևս, եթե կարելի էր այս ամենից խուսափել՝ պարզապես հետևելով օրենքի ու երկկողմ համաձայնությունների տառին, բայց Կրեմլում ինչ-որ խելոքներ որոշեցին, որ «Նա պոռնիկի տղա է, բայց նա մեր պոռնիկի տղան է» սկզբունքը դարձնել գերակա՝ Հայաստանի ու հայ ազգի հետ դրական հարաբերություններ ունենալու հանդեպ։ Միամիտ՝ հիմարությունից դրդված են անում սա, թե հետևողականորեն վնասում են սեփական երկրին՝ չգիտեմ, բայց որ այս վիճակի միակ բացատրությունն այդ անասնագույն ամերիկացիներից պլեչ արած տրամաբանությունն է՝ կարծում եմ, որ մենակ ինձ չի, որ ակնհայտ է։





