Գյումրիի սպանությունները տեղի ունեցան Ռուսաստանի համար անհարմար ժամանակում. The Guardian168.am-ը գրում է․

Բրիտանական The Guardian թերթն անդրադարձ է կատարել Գյումրիի դեպքերին՝ հիշեցնելով, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամ, որոնց թվում՝ երկու տարեկան երեխա (Հասմիկ Ավետիսյան), իսկ ընտանիքի ողջ մնացած միակ անդամ, վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց. «Հազարավոր մարդիկ երեկ հարգել են սպանվածների հիշատակը, ինչպես նաև պահանջել են, որ մարդասպանի դատն իրականացնի հայկական կողմը: Սարսափելի սպանությունը յուրահատուկ է նրանով, որ կասկածյալը ոչ թե հայ է, այլ՝ ռուս: Խոսքը ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի մասին է: Ռուս սահմանապահները նրան ձերբակալել են Թուրքիա անցնելու փորձ կատարելիս, ինչից հետո նա ընդունել է կատարած հանցանքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել