
Թերևս պետք չէ ասել, որ պետք է զգուշանալ առյուծներից ու վայրի մյուս կենդանիներից, սակայն դա չի նշանակում, թե այս կենդանիներն անզգամ, սառնարյուն մարդասպաններ են։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում 69-ամյա Ֆրիկի Վոն Սոլմսն այս բանի մասին հրաշալի գիտի. նա 11 տարի է անցկացնել Զիոն անունով առյուծին մեծացնելով։
Զիոնը ծնվել է արգելոցում, սակայն նրան ստիպված են եղել առանձնացնել Սիմբա անունով իր մորից՝ վախենալով, որ նրա հայրը կարող է սպանել նրան։
Վոն Սոլմսը, ով մեծացրել է առյուծին, պատմել է.
Նրա հետ ապրելը կյանքում մեկ անգամ զգալու փորձառություն է, և ես սովորել ու ապրել եմ նրա հետ առյուծ լինելու բոլոր փուլերը։ Մարդիկ առյուծների մասին խոսում են, ասես նրանք պարզապես կենդանիներ են, սակայն նրանք անհատականություն ունեն, նրանք հումոր ունեն և ծիծաղում են։ Զիոնը մեղմ հսկա է։ Նա երբեք չի հարձակվել մարդկանց վրա, և ես նրան ամբողջությամբ վստահում եմ։
Ֆրիկին պատմել է, որ 19 առյուծների, վագրերի ու ընձառյուծների է մեծացրել, սակայն նշել է, որ Զիոնը յուրահատուկ է իրենց միջև կապի շնորհիվ, որից նա այնքան բան է սովորել։











