Tert.am-ը գրում է․
Իրականում Stratfor-ի վերլուծություններում մտահոգություններ կան, որոնք առաջնահերթ վերաբերում են ամբողջ տարածաշրջանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը`անդրադառնալով Stratfor (Strategic Forecasting Inc.) ամերիկյան վերլուծական կազմակերպության վերլուծաբաններիկանխատեսմանը, ըստ որի՝ 2015 թվականի ընթացքում Ադրբեջանը կփորձի վիճարկել Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն՝ շփման գծում ավելի շատ ռազմական ակտիվության միջոցով:
«Պետք է հստակ գիտակցել մի բան, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը թիվ մեկ երաշխավորն է տարածաշրջանային անվտանգության»,-ասաց նա և միջազգային բոլոր կազմակերպություններին կոչ արեց իրենց հանրային, քաղաքական և տեղեկատվական լծակները կիրառել Ադրբեջանի վրա՝ տարածաշրջանում հնարավոր բարդ զարգացումներից խուսափելու համար:
«Ես նկատի ունեմ, որ բանակցային գործընթացը պետք է առաջ տանել, պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունը` կառուցողական մթնոլորտի հիման վրա, ինչը որ Ադրբեջանը պարբերաբար ձախողում է»,-ասաց նա:
Արտակ Զաքարյանը նկատեց, որ իրականում Ադրբեջանը բավական երկար ժամանակ է, որ փորձում է ստատուս քվոն վիճարկել, նաև փորձելով դա ձևակերպել տարբեր փաստաթղթերում, սակայն դա խնդրի լուծման ճանապարհը չէ, և ստատուս քվոն այսօր նաև անվտանգության կարևորագույն երաշխիք հանդիսացող էլեմենտ է:
«Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը պետք է ոչ թե փոփոխություններ մտցնի ստատուս քվոյի մեջ, այլ պետք է շարունակի իրականացնել իր հանձնառությունները, որոնք որ ստանձնում է բանակցային գործընթացում»-ասաց նա և նշեց, որ դրա համար առաջնահերթ պետք է կառուցողական մոտեցում և վստահության մթնոլորտի ձևավորում, ինչը որ Ադրբեջանը չի իրականացնում բավականին երկար ժամանակ:
«Ադրբեջանին նախ թույլ չենք տա, որ ստատուս քվոն խախտի, և Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ դա իր համար շատ մեծ պատասխանատվության բաժին է առաջացնելու: Չնայած դրան` հրադադարի ռեժիմի անընդհատ խախտումները, սահմանի ողջ երկայնքով դիվերսիոն գործողությունները՝ բանակցային գործընթացին զուգահեռ, երևույթ է, որը որ բացասական անդրադարձ է ունենում բանակցային գործընթացի վստահության մթնոլորտի վրա»,-ասաց նա:
Նրա գնահատմամբ` Ադրբեջանը փորձում է հեռացնել հասարակությունների միջև երկխոսության և վստահության մթնոլորտի ձևավորման բոլոր մեխանիզմները և փորձում է դրանով իսկ Հայաստանի Հանրապետությանը ներքաշել անվանտյուրաների մեջ: Ըստ պատգամավորի՝ դա նրան չի հաջողվում երկու շատ կարևոր պատճառով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



