Civilnet.am-ը գրում է․
Իրավագետ Արմեն Մազմանյանը ՍիվիլՆեթի հետ զրուցել է Գյումրիում ծավալվող իրադարձությունների, Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավազորությանը հանձնելու հարցը։ Մազմանյանը սխալ է համարում, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը այդ հարցը բարձրացնելիս վկայակոչում է Ռուսաստանի սահմանադրությունը։
- Այս պահին հանրությանը հուզող հիմնականհարցը հետևյալն է՝ ո՞ւմ իրավազորությանտակ պետք է լինի Պերմյակովը, ո՞ր երկրիարդարադատության համակարգը պետք է իրականացնի դատավարական գործընթացըև ո՞ր երկրում պետք է հանցագործը կրիպատիժը։ Գլխավոր դատախազ ԳևորգԿոստանյանն այսօր ասուլիսին վկայակոչեցմիջազգային իրավունքը և հայ-ռուսական միջպետական պայմանագիրը։ Արդյո՞ք Պերմյակովի՝ ռուսական իրավազորությանտակ լինելը համապատասխանում է միջազգային իրավունքի և միջպետական պայմանագրի դրույթներին։
-Մի կողմ դնելով քաղաքական առումով բավական զգայուն հարց լինելու հանգամանքը, պետք է արձանագրել, որ իրավական տեսանկյունից այն բավականաչափ բարդ հարց է։ Պատահական չէ, որ նախորդ օրերին լսվեցին տարբեր և, երբեմն, հակասող կարծիքներ։ Այս ամենում կենտրոնական հարցադրումը ընդդատության, իրավասության (յուրիսդիկցիայի) հարցն է։ Սկսեմ նրանից, որ ճիշտ չեմ համարում, որ այս առիթով հղում է կատարվում Ռուսաստանի Դաշնության սահմանադրությանը։ Այս փաստարկն առաջին անգամ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությամբ դրվեց շրջանառության մեջ։
Այս վարկածի մասին խոսեց նաև իմ կողմից շատ հարգված փաստաբան Վահե Գրիգորյանը՝ ընդունելով, որ Պերմյակովի փոխանցումը հայկական կողմին այլևս ՌԴ սահամանդրության իրավական դաշտում է։ Ես պետք է չհամաձայնեմ իմ գործընկերոջ հետ։ Կարծում եմ՝ Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը այս գործում առհասարակ չի կարող վկայակոչվել այն պարզ պատճառով, որ այն չի գործում ՀՀ տարածքում։ Գյումրիում գործող ռուսական ռազմաբազայի ֆիզիկական տարածքը, ինչպես նաև ռուսական զորքերի կողմից հսկվող ՀՀ սահմանը գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավասության ներքո և չեն կարող ենթարկվել ՌԴ-ի կամ այլ իրավական ռեժիմի ուղղակի գործողությանը, իսկ ՌԴ իրավասությանը դրանք ենթակա են միայն այնքանով, որքանով նախատեսված է ռազմաբազայի և սահմանապահ զորքերի գործունեությունը կարգավորող միջազգային պայմանագրով։
Այո, միջազգային իրավունքով այս կամ այն երկրի իրավասությունը երբեմն կարող է տարածվել նաև համապատասխան երկրի բուն տարածքից դուրս (էքստրատերիտորիալ իրավասություն), սակայն որևէ երկրի էքստրատերիտորիալ իրավասությունը ուղղակիոչեն չի տարածվում այդ երկրի՝ մեկ այլ երկրում տեղակայված ռազմական բազայի վրա: Նույնիսկ այս առումով ամենակարծր և ագրեսիվ դոկտրինը որդեգրած ԱՄՆ-ն իր ռազմաբազաները չի դիտում իր իսկ յուրիսդիկցիայի դաշտում: Անգամ երկրների դիվանագիտական հաստատություններում համապատասխան երկրի իրավազորությունը տարածվում է ոչ թե դրանց օրենսդրության ուղղակի գործողությամբ, այլ միջազգային պայմանագրերի, տվյալ դեպքում՝ Վիեննայի համապատսխան կոնվենցիաների ուժով ու դրանցում նախանշված սահմաններում:
- Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր իր ասուլիսին խոսեց միջազգային իրավունքում ընդունված երկու կարևորդրույթի՝ տերիտորիալ իրավազորության և ինդիվիդուալ իրավազորության մասին։ Նա ասաց, որ Գյումրիում կատարվածըինդիվիդուալ իրավազորության դեպք է։
-Միջազգային իրավունքի հիմնական կանոնների համաձայն՝ իրավազորության հարցը լուծվում է տարածքային սկզբունքով. ինդիվիդուալ հիմքով իրավազորության սկզբունքը բացառություն է այդ հիմնական կանոնից և կիրառվում է հիմնականում միջազգային պայմանագրերով նախատեսված կոնկրետ դեպքերում: Այսինքն՝ միայն համաձայնագրով նախատեսված դեպքերում է հնարավոր Հայաստանի սուվերեն իրավունքից բացառություններ անել։ Այն՝ ինչին հիմնվելով գլխավոր դատախազը այսօր խոսեց ինդիվիդուալ իրավազորության մասին, կատարված ռազմական հանցագործությունն է՝ դասալքությունը և միայն։ Ահա միայն այս առիթով է հնարավոր կիրառել ինդիվիդուալ իրավազորություն կոնցեպտը և Հայաստանում կատարված հանցագործությունը փոխանցել ՌԴ իրավասության դաշտ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ