1in.am-ը գրում է․

giorgi_margvelashvili_130214

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին 2015-ը հայտարարել է կանանց տարի: Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը՝ նախագահական նստավայրում հայտնի կանանց հետ հանդիպման ժամանակ՝ գրում է Trend-ը:

Հանդիպմանը մասնակցել են քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, սահմանափակ հնարավորություններով անձինք, զինծառայող կանայք, ինչպես նաև առաջին տիկին Մակա Չիչուան:

Նախագահը հիշել է կանանց նկատմամբ բռնության փաստերը, որոնք անցյալ տարի տեղի ունեցան Վրաստանում՝ դրանք անվանելով ցնցող իրականություն:

«20 տարի է անցել պեկինյան հռչակագրի ընդունումից՝ այն ժամանակներից, երբ ամբողջ աշխարհը, հաշվի առնելով գենդերային անհավասարությունը, որոշեց այդ հարցի լուծման ծրագիրը: Ելնելով հենց այն բարդություններից, որոնց առջև կանգնած է վրաց հասարակությունը, ես անհրաժեշտ համարեցի 2015-ը հայտարարել կանանց տարի»,- ասել է նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել