Իսկ գուցե մինչև այդ անասունի ապագայի հետ կապված ցանկություններ հայտնելը՝ ո՞վ կքննի, ո՞վ կդատի, որտե՞ղ կնստի, որտե՞ղ մոր մեռելը կբերեն աչքերի դեմը, գուցե այս ամենից ավելի կարևոր հարցի վրայից արդեն բոլորս անցա՞նք: Մինչև դատաստանի ձևաչափն ընտրելը շատ ավելի կարևոր հարց չունե՞նք: Թե՞ ձեզ «ուղղակի վախից եմ սպանել» ձևակերպումը լրիվ բավարարեց, ու բոլորդ հավատացիք, որ, թեկուզ սրա նման անասունը կարող էր մտնել լրիվ պատահական ընտրած տուն ու լրիվ պատահական, այնտեղ թողնելով սեփական անձը բացահայտող բոլոր հնարավոր իրերը, իրագործեր մարդկային ուղեղում չտեղավորվող սպանդ ու հանգիստ շարժվեր դեպի սահմա՞ն: Դուք լուրջ պատրաստ եք բավարարվե՞լ այս ինֆորմացիայով...
Այն, որ սրա օրերը հաշված են, դա անգամ կասկած չի հարուցում: Այն, որ սրա գործողություններն ուղղորդված են եղել, ես չեմ կասկածում: Այն, որ այդ ինֆորմացիային ռուսական կողմը շուտով կտիրապետի, պարզ է: Այն, որ մերոնք էլ այդ ինֆորմացիայից որոշակի դրվագներ կիմանան, գուցե և հնարավոր է: Բայց մինչև սա հատիկ–հատիկ չպատմի իրական դրդապատճառների, ուղղորդողների ու մնացածի մասին, ապա միջադեպը կրկնվելու վտանգը միշտ էլ կլինի: 
Մեր պատկան մարմինների առաջնահերթ խնդիրը պետք է լինի աչալրջության և զգոնության հազարապատիկ ավելացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել