Armweeklynews.am–ը գրում է.
Մայր Աթոռ Սրբ Էջմիածնի պաշտոնական կայքը ոչ մի կերպ չի արձագանքել Գյումրիի սպանդին, երբ մի անմեղ ընտանիք զոհ գնաց ոճրագործի անմարդկային հանցագործությանը:
Մայր Աթոռը պաշտոնական ցավակցություն չի հայտնել Ավետիսյանների ընտանիքի ողբերգական մահման կապակցությամբ: Մայր Աթոռի պաշտոնական կայքում չկա նաև Ամենյան Հայոց կաթողիկոսի մխիթարանքի խոսքը հայ ժողովրդին այս ողբերգական դեպքով հագեցած օերերին:
Փոխարենը Սրբ Էջմիածնի կայքում որպես վերջին տեղեկատվություն զետեղված է կաթողիկոսի ցավակցական ուղերձը Ֆրանսիայի նախագահ Օլանդին, «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ:
Միայն այս փաստը բավական է , որ ժողովուրդն իրեն հոգեպես լքված ու անտերության մատնված զգա ոչ միայն աշխարհիկ, այլ նաև հոգևորն իշխանության կողմից:
Եթե եկեղեցին իր բարձրության վրա չէ, ապա ումից ինչ պահանջենք:



