Tert.am-ը գրում է․
Իսպանացի գիտնական, ֆոտոլրագրող Ամադո Կարբոնեյ Սանտոսը ծավալուն աշխատությամբ անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ
«Պատերազմը միջոց է, որն օգտագործում են մարդասպաններն՝ իրենց արածներն արդարացնելու համար»:
Ավելի քան 100 տարի է անցել, «Մեծ պատերազմի» հուշերը կենդանի են բազմաթիվ ժողովուրդների հիշողության մեջ, և մինչ օրս այն հիշեցնում է` ինչպես մեկ մարդ պատճառ դարձավ 20-րդ դարի ամենաարյունալի ու ահաբեկող պատերազմի բռնկման համար:
Եղան քաղցի, ցավի ու դժվարությունների ժամանակներ… մի ժամանակաշրջան, որը վերապրողները հիշում են այն իրենց ողջ կյանքի ընթացքում, որը երբեք չէին ցանկանա վերապրել կրկին: Ցավոք, պատմության ամենամութ հատվածներից մեկը մոռացվել է շատերի կողմից, հատկապես՝ նրանց, ովքեր մեծ ներգրավվածություն են ունեցել Օսմանյան կայսրությունում 1915-ի ապրիլի 24-ից մինչև 1923 թվականը տեղի ունեցած իրադարձություններում:
Պատմությունն այս սարսափելի միջադեպը հիշում է որպես Հայոց ցեղասպանություն: Հարյուր տարի է մեզ բաժանում այդ դեպքերից, որոնք շատերը համեմատում են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հույների նկատմամբ իրականացված Հոլոքոստի հետ:
Օսմանյան կայսրությունը հրահանգեց ձերբակալել Ստամբուլում բնակվող 250 հայ խաղաղ բնակչի: Մի քանի օրվա ընթացքում նրանց թիվը հասավ 650-ի, որոնց պետք է մեկ այլ բանտ տեղափոխեին` Սիրիայի և Իրաքի սահմանի մոտ: Նրանցից շատերը բանտ չհասան, քանի որ սպանվեցին հենց ճանապարհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ