Սուրճի գավաթը սեղանիս դրված, սուրճի բույրը աշնան բույրին խառնված, գրում եմ քեզ, չկաս դու: Աշուն է... հիշում ես ասում էի քեզ.<<Աշուն է գալիս, սիրելիս, սիրտս տխուր է, կարծես կորցնում եմ քեզ>>: Չհասկացար, չհասկացած ոչինչ, ինչին էր քեզ պետք այս ամենը, ասա, խնդրում եմ, ցավում է հոգիս, որ կորավ քո հոգատարությունը, քնքշանքն ու անիմաստ ու սին բառերը, որոնք աշնան թախծոտ մեղեդու նման մխրճվել են հոգուս մեջ: Երեկ ներկա, այսօր արդեն անցյալ դառար, իսկ բառերդ ականջներումս են , խոցում են ինձ… Ինչ ես անում հիմա դու, ժպտում ես, թե տխուր ես դու առանց ինձ: Ես , սիրելիս , մրսում եմ, նոր ընկեր ունեմ , նրա անունը տխրություն է, ահա լսում եմ նրա կանչը, եկել է ու չի գնում, բայց դու եկար ու գնացիր:
Անունդ երջանկություն էի դրել խենթ երջանկություն, կտավ էի նկարել վառ գույներով ու գեղեցիկ պատկերներով, կտավս մոխրագույն է ներկվել, իսկ անունդ փոխել եմ , թախիծ եմ կնքել, կարոտ ու միայնություն: Անձրև է գալիս, հորդ անձրև, սենյակս մութ է, զգում եմ քո ներկայությունն, չէ որ խոստացար մնալ կողքիս: Չեմ քնում ես, երևի դու էլ ես արթուն, չէ որ սպասում ես ինձ այնտեղ, որտեղ մարդկային ոչ մի շունչ չկա: Փոխվեցիր դու, ինչ եղավ, սիրտդ քարացավ, միթե չմտածեցիր իմ մասին, քո փոքրիկ ու միամիտ աղջնակի մասին: Գնում էիր, վերջին անգամ հաջողություն մաղթեցիր, իսկ ու է այն, տարար քեզ հետ այն օրը:
Անդորր էր ու միապաղաղ, աշնան արևի շողերի վերջին ժառագայթները մայրամուտից առաջ սփռում էին իրենց ջերմությունը մեզ վրա, որ հիշեմ քեզ ու իրենց ջերմությունն: Գրում եմ քեզ, գիտեմ պիտի կարդաս ու դեն նետես, մի լավ ծիծաղես, երևի հիմա հաղթանակն ես տոնում, չմտածես, չեմ մեղադրում քեզ, հասկանում եմ ամեն ինչ վերջացավ, իսկ միգուցե չկար ոչինչ, կային միայն քո բառերն ու իմ սիր ու երազային հույսերն ու հավատը, որ հանդիպել եմ իմ հեքիաթի հերոսին:
….Բառեր, բառեր, բառեր նրանք թափվում են աչքերիս , ցավ տալիս.. կորցրել եմ քեզ: Հիշում ու խենթանում եմ. Ամռան այն օրը , քայլում էինք միասին, անէացել էինք ես քո դու իմ աչքերի հորձանուտում , մի հարց է կրծում կոկորդս. Ինչու:
Գնացինք մեր սիրո տաճարն ու մոմ վառեցինք այնտեղ, մեր եկեղեցում, որտեղ վաղուց հանգել են արդեն մեր սիրո մոմերն ու քո սրտի կրակը: Իմացիր միայն , որ կանցնի աշունն ու հոգուս վերքերն , կոտրված հավատն, կգա գարուն, էլի սիրտս կսպասի հրաշքի, միայն անցյալն կմնա հավերժ կմնա ինձ հետ, կայցելի ինձ ու կհիշեցնի քեզ… Ինչ ասեմ, գնա գտիր իրական սեր, ինչպիսիսն դու էիր ուզում, երջանկացրու Նրան , ասա բառերը Նրան, որոնք մի ժամանակ ինձ էիր ասում, ներել եմ քեզ, միայն մի բան հիշիր, որ մի անծանոթ աղջնակի սրտում վերք ես թողել, ինչպես ամռանից հետո աշունն ծառերին մերկ կթողներ… Ես ուժ կգտնեմ փակել հին էջն ու բացել նորը, միայն չփնտրես էլ ինձ, ես չկամ քեզ համար: Գիտեմ չես էլ գա, բայց թե հանկարծ մի օր քեզ երազում այցի գամ ու տեսնես աչքերս տխուր, հիշիր նրանց թախծի մեղավորը դու ես: Աշունն իր գործն արեց քո օգնությամբ, հասկացա աշնան թախծոտ մեղեդու տխուր հնչյունները, որ միայն մի երգ գիտեն այն էլ բաժանման: