Կողմնորոշվեք վերջը: Եթե հրապարակված ամբողջ պաշտոնական հայտարարություններն ու տեղեկատվությունը կեղծ են, ու կատարվածը բարդվում ա ձերբակալվածի վրա, ապա պահանջել, որ նրան ոչ թե Ռուսաստանում դատեն, այլ Հայաստանում, դա ինչ-որ իմաստ կարա՞ ունենա: Տպավորությունն էն ա, որ ժողովրդի պահանջը տակից հստակ ուղղորդվում ա: Ի սկզբանե ժողովուրդը բազմաթիվ այլ պարզաբանումներ էր պահանջում: Վերջիվերջո, եթե ձերբակալվածի փախուստի պահից սկսած մինչև ձերբակալելու պահը հաղորդված տեղեկատվությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, ապա այդ հորինված տեղեկատվության տվյալներով ձերբակալվածին թեկուզ Հայաստանում դատելը բավարարելու՞ ա արդյոք ժողովրդի պահանջը, կամ մի՞թե արդարադատություն ա տեղի ունենալու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10205167646938006
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել