1343610777_4084_stomach1in.am-ը գրում է․

Հարավային մեթոդիստական համալսարանի գիտնականները բացահայտել են. կանայք, ովքեր կարծում են, որ տղամարդկանց գեր կանայք են դուր գալիս, գոհ են իրենց քաշից: Երեք տարբեր անկախ ուսումնասիրության տվյալների համաձայն՝ կնոջ մարմնաձևը անմիջականորեն կախված է տղամարդու նախընտրություններից, պատմում է The Hindustan Times-ը:

Հնարավոր է, որ կանայք, ովքեր մտածում են, որ տղամարդկանց դուր են գալիս մոդելներից ավելի գեր կանայք, ավելի բարձր ինքնագնահատական ունեն, նրանց մոտ ցածր է ընկճախտի մակարդակը: Կանանց մեծամասնությանը սակայն թվում է, թե տղամարդիկ նիհար կանանց են սիրում:

Գիտնականները կշռել են փորձին մասնակից կանանց: Այնուհետև նրանց ցուցադրել են իրենցից ավելի գեր կանաց և ասել, որ տղամարդիկ նրանց ավելի գրավիչ են համարում: Դրանից հետո սեփական քաշով բավարավածությունը կանանց մոտ բարձրացել է: Սակայն հայտնի չէ, թե որքան երկար է տևել այդ զգացողությունը: Հնարավոր է, դա ամրապնդելու համար հարկավոր է կնոջ կարծիքի վրա հաճախ ազդել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել