Գևորգ Կոստանյանը դուրս եկավ ցուցարարներին հանդիպման: Նա կրկնեց, որ ցանկացած խոստում կատարելու է մինչև վերջ: Նա կրկնեց, որ դիմելու է ՌԴ դատախազությանը, բայց իրավական պրոցեսների ընթացակարգից հետո: Յուրաքանչյուրս ընտրել ենք հարցի լուծման մեր ճանապարհը, բայց ցանկալի է, որ այդ ճանապարհները համընկնեն: Սպանվածները բոլորիս հարազատներն են, բայց մենք պետք է միասնական լինենք; Ես տղամարդու խոսք եմ տվել և այն կկատարեմ: Պետք չի վնասենք մեկս մյուսին: Հանցագործն օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու է:
Մարտուն Գրիգորյանը վերջում խնդրեց ժողովրդին տուն գնալ՝ խոստանալով, որ պետք է զբաղվի ձերբակալված ցուցարարների հարցերով: Նա հորդորեց ցուցարարներին եթե-ներով և պայմաններով չխոսել: Նա հավաստիացրեց, որ բոլոր ձերբակալվածներն ի վերջո ազատ կարձակվեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



